
Սոֆիայում, որտեղ այսօր ավարտվելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, տեղի է ունեցել եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը։
Քննարկվող հարցերից են եղել հաջորդ տարվա առաջնություններն ընդունող երկրների հայտերի քննարկումները։
Եվրոպայի մեծահասակների առաջնությունն առաջին անգամ վստահվել է Մոլդովային, Քիշինեւը ԵԱ-ն կընդունի ապրիլին։
Պատանիների ԵԱ-ն կկայանա օգոստոսին Լեհաստանում, իսկ Մ-20 ու Մ-23 տարեկաններինը՝ օգոստոսին Ալբանիայում։
Անցկացման ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ։