
«Ստրոյկրեդիտ», «Ս բանկ»,«Ռուսական հողային» բանկերը զրկվել են լիցենզիայից ՝ նման որոշում է կայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկը:
Ընդ որում առաջին երկու բանկերը մտնում էին վարկային կազմակերպությունների առաջին հարյուրյակի մեջ ակտիվների ծավալով(«Ստրոյկրեդիտը» 180-րդ տեղում էր, իսկ «Ս բանկը» 170-րդ):
Ռուսաստանի ԿԲ-ն այս բանկերին զրկել է լիցենզիայից, քանի որ վերջիններս չեն կատարել ռեգուլյատորի պահաջները:«Ստրոյկրեդիտը» ռիսկային վարկային գործարքներ էր իրականացնում ՝ պատրաստ չլինելով հնարավոր կորուստներին: Բացի այդ, այս կազմակերպությունը հաշվետվության մեջ չէր ներկայացնում իր ֆինանսական վիճակի իրական պատկերը:
«Ս բանկն» ունեցել է նույն խնդիրները, այդ պատճառով զրկվել է լիցենզիայից. «Ռուսական հողային» բանկը չէր հետևում փողլվացումը կանխող քաղաքականությանը: