58-ամյա Ռուբենը ապրում է Գյումրիում: Նա ամեն օր գնում է Կիրովի փողոց՝ գումար հավաքելու համար, որով փորձում է պահել իր ընտանիքի գոյությունը: Օրական հավաքում է՝ 500-ից 1500 դրամ: Ստացված գումարով կարողանում է միայն հաց գնել, սոված չմնալու համար:
Նա ապրում է հանրակացարաում իր կնոջ հետ: Կինը մաքրուհի է աշխատում ցածր աշխատավարձով, և երբեմն ընդդիմանում է ամուսնուն՝ ասելով, որ էլ չգնա՛ գումար հավաքելու: «Կինս աշխատում ա, փողը չի հերքիում, որ ապրենք: Ինքը չի թողում, որ գամ ստեղ, բայց ի՞նչ անեմ, ինքը երկուսին, երեքին նոր գործը վերջացնում ա, բա ես ինչ անեմ էդ ընթացքում, գալիս եմ գոնե մարդկանց հետ եմ խոսում, օրն անցնում ա»- սրտնեղում է Ռուբենը:
Գումար հավաքելու համար հենց այս վայրն է ընտրել քանի որ ապրում է մոտակայքում: Իրեն դեռ վատ վերաբերվող մարդիկ չեն հանդիպել․ «ես նենց տղա չեմ, որ փող չտվող մարդկանց ինչ-որ բան ասեմ, ինչ տան-տան: Եղել ա, որ ասել են գնա աշխատի, բայց ես 2-րդ կարգի հաշմանդամություն ունեմ, չեմ կարում աշխատել»,-ոասում է նա:
Ռուբենը նախկինում աշխատել է՝ որպես բանվոր, հաշմանդամության խնդրի պատճառով երկար ժամանակ չի կարողացել աշխատել:
«Համարյա սաղ կյանքս գումար հավաքելով ա անցել, թոշակս շատ քիչ ա՝ 37.000 դրամ, չի հերքիում ոչ մի բանի»-ասում է Ռուբենը:
Էմմա Մարտիրոսյան