
«Հեղափոխության Պահապաններ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Ստեփանյանը հայտնում է.
«Քիչ առաջ հարձակում է եղել բլոգեր Արթուր Չախոյան-ի վրա:
Չախոյանը Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ի կողմից իրականացվող հերթական կոռուպցիոն մեխանիզմն է բացահայտել, որի ընթացքում ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված անձինք հայհոյախառն բառերով քարերով և կացնով հարձակվել են և փորձել են վնասել Արթուր Չախոյանին:
Ինձ հետ զրույցում Արթուր Չախոյանը հաստատեց, որ իրեն փորձել են ինչպես քարերով և բռունցքներով, այնպես էլ որպես սառը զենք օգտագործվող կացնով հարվածել:
Սա ըստ էության Արթուրի առողջությանը վնաս հասցնելու հերթական փորձն է, ինչը, ինչպես նախորդ անգամ ևս կապված է վերջինիս հանրային գործունեության հետ»: