Armenian text to speach

Մի շարք հյուրանոցներ դարձել են աղանդավորական որջեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ երիտասարդական լիգայի անդամ Դանիել Պետրոսյանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ իրենք շարունակում են պայքարել  քայքայիչ աղանդների դեմ, քանի որ դրանք ակտիվանում են թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

ՄԵԼ-ի մյուս անդամի ` Սևակ Հովհաննիսյանի խոսքով էլ  աղանդավորական կառույցներ ավելի շատ գործում են Էրեբունի համայնքում: Նոր ի հայտ եկած աղանդներից մեկը  Պենտեկոստե աղանդն է, որի հովիվը Նինել Մովսիսյանն է:

Ի դեպ, վերջերս նկատելի  է, որ աղանդավորական կառույցների ղեկավարները կանայք են ՝ դա այն դեպքում, երբ աստվածաշունչն ասում է `  կանայք չպետք է  քարոզեն:  «Պենտեկոստե» աղանդը համագործակցում է «Հույսի տուն»  աղանդի հետ:

Դանիել Պետրոսյանի խոսքով ` Թոխմախի ճանապարհին մի շարք հյուրանոցներ  դարձել են աղանդավորական որջեր:

Սակայն սա դեռ ամենը չէ: Կա մի աղանդավորական կառույց, որի անդամները համասեռամոլներ են: Նրանք անգամ Հիսուսին են  համարում համասեռամոլ:




Լրահոս