Նոր մանրամասներ՝ Արթուր Չախոյանի վրա հարձակվելու դեպքի առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ բլոգեր Արթուր Չախոյանը դիմել է ոստիկանություն իր վրա կացնով հարձակվելու դեպքի առնչությամբ:

ArmLur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ամեն ինչ լավ է իր հետ: Արթուր Չախոյանը նաև նշեց, որ իր վրա հարձակվողներին չի ճանաչում:

Նա կներկայանա Ոստիկանության Մասիսի բաժին:

Հիշեցնենք, որ ArmLur.am գրել էր, որ «Հեղափոխության Պահապաններ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Ստեփանյանը հայտնում է.

«Քիչ առաջ հարձակում է եղել բլոգեր Արթուր Չախոյան-ի վրա:

Չախոյանը Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ի կողմից իրականացվող հերթական կոռուպցիոն մեխանիզմն է բացահայտել, որի ընթացքում ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված անձինք հայհոյախառն բառերով քարերով և կացնով հարձակվել են և փորձել են վնասել Արթուր Չախոյանին:

Ինձ հետ զրույցում Արթուր Չախոյանը հաստատեց, որ իրեն փորձել են ինչպես քարերով և բռունցքներով, այնպես էլ որպես սառը զենք օգտագործվող կացնով հարվածել:

Սա ըստ էության Արթուրի առողջությանը վնաս հասցնելու հերթական փորձն է, ինչը, ինչպես նախորդ անգամ ևս կապված է վերջինիս հանրային գործունեության հետ»:




Լրահոս