ՖՈՏՈ. Հայաստանը թիմային մեդալային հաշվարկով առաջին տեղում է. ծանրամարտի ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․ առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը:

Առաջին տեղում ենք նաև ծանր ատլետիկայի մեդալների գումարային թվով՝ 11 ոսկի, 7 արծաթ և 8 բրոնզ։

Հիշեցնենք, որ Բուլղարիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը նվաճեց ոսկե, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ:

Հիշեցնենք նաև՝ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում ցույց է տվել չորրորդ արդյունքը։




Լրահոս