Ճագարի պես բազմանում են (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am  լրատվականի թղթակիցն այսօր Միացյալ երիտասարդական  լիգայի  (ՄԵԼ) անդամներից հետաքրքրվեց `  արդյոք արդարացված է աղանդավորների խնդրի մասին պարբերաբար խոսելը: Կարո՞ղ ենք հաշվի առնել, որ «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցն արդեն  տրոհվում է:

ՄԵԼ անդամների  խոսքով `  իրականում «Կյանքի խոսքը» ոչ թե տրոհվում է, այլ  բաժանվում  է մի քանի ճյուղերի, որոնք  հետո  առանձին-առանձին ՝ տարբեր անվանումներով նրանք գործելու են: Վերջին շրջանում, ըստ ՄԵԼ-ի անդամների, ակտիվացել են նաև Եհովայի վկաները:

Ինչպես մանրամասնեցին բանախոսները, վերջերս ՌԴ-ից  Հայաստան են եկել եհովայի վկաների մի խումբ, որոնք  Կիլիկիա թաղամասում քարոզչությամբ է զբաղվում:

Ընտրությունից ընտրություն ակտիվանում են աղանդավորական կառույցները, ավելին ` վերջերս քաղաքապետներից մեկի ընտրության ժամանակ կառույցներից մեկն  աջակցել է նրան:

ՄԵԼ անդամների  տեղեկացմամբ աղանդավորներ աշխատում են նաև արդարադատության նախարարությունում, քաղաքացիական ակտերի գրանցման  գործակալությունում:

ՄԵԼ-ի գործունեության շնորհիվ մի շարք երիտասարդներ դուրս են եկել «Կյանքի խոսք» աղանդից:

Ասուլիսի ավարտին ՄԵԼ-ի անդամները   լրատվամիջոցներին հանձնեցին  լուսանկարներ, որոնք պատկերում են «Պենտեկոստե»  և «Հույսի տուն» աղանդների քարոզները:

«Պենտեկոստե» աղանդի քարոզը պատկերող լուսանկարներ ՝

1618643_195862843957488_1765223815_n 1620755_195862950624144_995256222_n1898247_201802380030201_255922954_n1924399_201801733363599_1481600355_n

«Հույսի տուն» աղանդի  քարոզը պատկերող  լուսանկարներ

 

10772_266631086826067_238658294_n 1013819_200859593403217_458063645_n 1010897_198759370279906_1470474790_n 554174_258022227686953_564494466_n

 

 




Լրահոս