
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն այսօր նշում է իր գործունեության առաջին տարին։
Հայաստանում իր գործունեության 365 օրերի ընթացքում առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն։
«Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը»,- ասված է առաքելության X-ի դրառման մեջ։
Նշվում է, որ Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։