Ռուս լրագրող Սերգեյ Կուզնեցովը պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Վրաստանից,-տեղեկացնում է Gruzia online -ը: Ռուս լրագրողը պատրաստվում է առաջիկայում ժամանել Թբիլիսի։ Ավելի վաղ նա ապաստան էր խնդրել Իսրայելի իշխանություններից, սակայն Իսրայելի տարածքում անօրինական գտնվելու համար լրագրողին ձերբակալել էին, իսկ ավելի ուշ՝ նոյեմբերի 10-ին, ազատ արձակել։Իսրայելի իշխանությունները ցանկանում էին Ռուսաստան արտաքսել Սերգեյ Կուզնեցովին, սակայն վերջին պահին հրաժարվել էին իրենց մտադրությունից։ Այն ժամանակ լրագրողը հայտարարել էր, որ չի կարող վերադառնալ Ռուսաստան, քանի որ այնտեղ իր կյանքին վտանգ է սպառնում։ Իսկ նախքան Իսրայելից ապաստան խնդրելը, լրագրողն այդ հարցով դիմել էր Մեծ Բրիտանիայի իշխանություններին, որոնք նրան նույնպես մերժել էին։
Քաղաքական ապաստան է խնդրելու Վրաստանից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ