Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը մասնակցել է 7 մարզիկով՝ չորս լողորդ և երեք ջրացատկորդ։
Հայաստանի ներկայացուցիչները օիմպիական քվոտաներ չեն նվաճել։ Հայաստանի թիմը լավագույն արդյունքը գրանցել է 100մ ազատ ոճի խառը փոխանցումավազքում: Արթուր Բարսեղյան, Աշոտ Չախոյան, Վարսենիկ Մանուչարյան, Անի Պողոսյան քառյակով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 13-րդ տեղը, իսկ 100 մետր խառը փոխանցումավազքում գրավել է 25-րդ տեղը։
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները մյուս մրցաձևերում․
Արթուր Բարսեղյան, 100 մ բատերֆլայ՝ 36-րդ տեղ (54.22)
Արթուր Բարսեղյան, 100 մ ազատ ոճ՝ 35-րդ տեղ (50.19)
Վարսենիկ Մանուչարյան, 50 մ ազատ ոճ՝ 60-րդ տեղ (27.58)
Վարսենիկ Մանուչարյան, 100 մ բատերֆլայ՝ 31-րդ տեղ (1:02.69)
Անի Պողոսյան, 100 մ ազատ ոճ՝ 42-րդ տեղ (59.43)
Անի Պողոսյան, 200 մ ազատ ոճ՝ 41-րդ տեղ (2:10.55)
Աշոտ Չախոյան, 50 մ բրաս՝ 44-րդ տեղ (29.38)
Աշոտ Չախոյան, 100 մ բրաս՝ 58-րդ տեղ (1:04.92)
Մարատ Գրիգորյան, Արմեն Ենոքյան, սինքրոն ցատկ 10 մ՝ 21-րդ տեղ
Ալիսա Զաքարյան, ցատկ, 10 մ՝ 46-րդ տեղ