ՌԴ -ի Կառավարության օրենսդրական նախագծման կոմիտեն հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների վիզա ստանալու գործընթացը հեշտացնելու նախագծին:
Մասնավորապես, առաջարկվում է կրճատել պահանջվող փաստաղթերի քանակը, որոնք օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են ռուսական տուրիստական վիզաներ ստանալու համար, ինչպես նաև երկարացնել վիզայի գործունեության ժամկետը 30 օրից մինչև 6 ամիս:
Բացի դրանից, այս նախագիծը միտված է ռուսական վիզային պրակտիկան ավելի զարգացնելու, գործնական այցելություններով Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծելուն:
Օրինագիծը նախատեսում է նաև մշակութային, գիտահետազոտական, հասարակա-քաղաքական, սպորտային բնույթի այցելություններով խմբերի, կազմակերպությունների հեշտ մուտքը երկիր:
Նախատեսվում է վիզային ռեժիմի պարզեցում մտցնել հատկապես այն երկրների համար, որոնք պատրաստ են նման քաղաքականություն վարել ռուսահպատակների համար:
Օրինագիծը կքննարկվի կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը: