ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարտունիում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Մարտունեցիները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ ծանուցում են ստացել, որ ըստ օրենքի՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքի գնացողները պետք է հարկվեն։ Այս ամենը զայրացրել է բնակիչներին, և նրանք բողոքի ակցիա են կազմակերպել։
ArmLur.am-ը զանգահարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին։ Վերջինս նշեց, որ եթե քաղաքացիներն են բողոքում, նրանցից էլ ճշտեք ինչ խնդիր է, և այլ մեկնաբանություն չտվեց։