Արցախի նախագահի անվտանգության աշխատակիցը ձերբակալված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամներից մեկին։

Ոստիկանության բաժին տարված քաղաքացու վերաբերյալ հաղորդում և համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել Քննչական կոմիտե, ավելի ուշ ՔԿ է ներկայացվել նաև տվյալ անձը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։ Քիչ առաջ ՔԿ-ից հայտնեցին,որ մեկ անձ ձերբակալված է։

Նշենք,որ ձերբակալվածը Աշոտ Դանիելյանն է, որը Արցախի նախագահի անվտանգության աշխատակիցն է։

Հիշեցնենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել նշված անձի և 24news լրատվական ծառայության լրագրողի և օպերատորի միջև։ Թիկնապահը խոչընդոտել էր լրատվամիջոցի աշխատանքը և հայհոյել նրանց։

Ավելի ուշ, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Սամվել Շահրամանյանն ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին և դատապարտել կատարվածը։

Քնար Մանուկյան




Լրահոս