
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը: