Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ծանուցում է ստացել ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության ներկայանալու համար: Իսկ որն է պատճառը: Անցած տարի 2023 թվականի նոյեմբերի 8-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանին՝ հորդորելով, որ Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ եւ դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ըստ Շահրամանյանի՝ «Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու հարցում»:
Այս դիմումն ուղարկվել է Ազգային Անվտանգութկան ծառայություն ուսումնասիրելու եւ քրեական վարույթ նախաձեռնելու համար: Արդյունքում, ԱԱԾ քննչականից գործը տեղափխվել է ՀՀ Քննչական կոմիտե, ինչի համար էլ նրան հրավիրել են հարցաքննության:
Ք․ Մ․