2022 թվականի հունիսի 23-ին Փարաքարի բնակիչ, 36-ամյա Վարազդատ Բարոյանի մեքենայի մեջ ռումբ էին տեղադրել ու պայթեցրել :
ArmLur.am-ի խմբագրություն է դիմել վերջինիս կին՝ը Անժելա Մխիթարյանը եւ հայտնել, որ ունի 4 անչափահաս երեխաներ, որոնց կյանքի համար վախենում է, քանի որ իր ամուսնուն սպանողները ազատության մեջ են:
2022 թվական հունիսի 23-ին` ժամը 11:30-ին, Գետափի փողոցում ավտոմեքենա է պայթել:
35-ամյա Վարազդատ Բարոյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: 2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ, Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ժամը 12:05-ին մահացել է:
Այս գործով դատարանի առաջ են կանգնել «Նորագավիթցի Ծուռ» մականվամբ Արթուր Ասատրյանը, «Թոխմախցի Յուրո» մականվամբ Յուրիկ Գրիգորյանը, Արման Բուղդարյանը և Արսեն Հայրապետյանը, Լևոն Բաբայանը:
Վերջիններս, ըստ նախաքննական մարմնի, վարույթով դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Վարազդատ Բարոյանին սպանելու նպատակով ապօրինի կերպով ձեռք են բերել շուրջ 100 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ պարունակող անկաղապարավոր լիցքով ինքնաշեն պայթեցման սարք, որը պահել, իսկ 2022թ. հունիսի 23-ին ժամը 4-ի սահմաններում փոխադրել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Գետափի փողոց, ապա այն տեղադրել Վարազդատ Բարոյանի՝ «ՎԱԶ 21214» մակնիշի 35PM099 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ նստատեղի հատվածի տակ՝ ձախ լանժերոնի հետևի հատվածում, և այն էլեկտրադետոնատորի կիրառմամբ հեռակառավարման եղանակով գործադրելով՝ պայթյունի միջոցով, այլ անձանց /շատերի/ կյանքի համար վտանգավոր եղանակով, կատարել են Վարազդատ Բարոյանի սպանությունը՝ նրան ապօրինաբար դիտավորությամբ զրկել են կյանքից:
Ինչու Վարազդատ Բարոյանի մեքենան պայթեցրեցին ու սպանեցին նրան: Ինչ կապ ունի այս դեպքի հետ Փարաքարի գործող համայնքապետ Դավիթ ՄԻՆԱՍՅԱՆԸ , ինչ կապի մեջ են եղել սպանված Վարազդատ Բարոյանը ու նրա սպանությունը նախապատրաստողները եւ ի վերջո ինչ է ահազանգում փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան