Պահքի ընթացքում թույլատրելի աղցան. լիբանանյան Թաբբուլե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի տասերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք:

Թաբբուլե. լիբանանյան հայտնի աղցանի պատրաստման համար հարկավոր է նախ որևէ ամանի մեջ լցնել կես սուրճի բաժակ մանր բլղուր, երկու լիմոնի թարմ քամած հյութ, աղ, կարմիր փոշի պղպեղ, անանուխի փոշի (չորացրած և փշրած), ձիթրոնի փոշի (չորացրած և փշրած), սումախ՝ ըստ քիմքի:

Համեմունքները պատրաստելուց հետո շատ մանր կտրատել 3 կապ ազատքեղ (մաղադանոս), 4 լոլիկ և մեկ շերտ թարմ կանաչ պղպեղ և ավելացնել համեմունքներին ու բլղուրին: Ավելացնել 1/3 բաժակ ձիթապտղի լավ զտված ձեթ և խառնել:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս