
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, շարունակում ենք աշխատել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա հայտնել է, որ մոտակա շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը կքննարկվի այդ հարցը։
Թե որտեղ է տեղի ունենալու հանդիպումը, Գրիգորյանն ասել է՝ քննարկվում են տարբերակներ, թե որտեղ և ինչպես տեղի կունենա։