Ռուսաստանն ազատ է արձակել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, որը Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ազատ է արձակվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Գարաևը։

Գարաևն ավելի վաղ ասել էր, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։

Ավելի վաղ Քամիլ Զեյնալին «Ինստագրամ»-ի իր էջում տեսաուղերձ էր հրապարակել՝ հայտնելով, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում։ Նա ասել էր, որ ՌԴ իրավապահները իրեն հայտնել են, որ Հայաստանի կողմից իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։




Լրահոս