Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի մոտակայքում։ Մարտունի խոշորացված համայնքի բնակիչները բողոքի ակցիա են արել և ճանապարհներ փակել։ Պատճառը արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին հարկելու ՊԵԿ նախաձեռնությունն է։
ArmLur.am-ը կապ հաստատեց Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանի հետ, պարզելու թե ինչի՞ց են մարդիկ դժգոհում և ինչու՞ են փակել փողոցները․ «Ծակքար բնակավայրի հատվածում է բողոքի ակցիան։ Էս պահին մարզպետի հետ բանակցում են, մարդիկ նկատի ունեն, որ եթե աշխատում են այլ պետությունում, ինչի՞ համար մեր երկրում հարկ վճարեն»- ասում է Արմեն Շահինյանը։
ցը խոսեց նաև Ծակքար համայնքի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանի հետ.«Հիմա մարզպետն էլ, համայնքի ղեկավարն էլ ժողովրդի հետ խոսում են, բանակցում են, տեսնենք ինչ կլինի»:
Գեղարքունիքի մարզի բնակիչ Սևակ Նիկողոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց․ «Մարդիկ հիմնականում դժգոհում են նրանից, որ հարկերը կրկնակի թանկանում ա, քանի որ Ռուսաստանում 13 տոկոս հարկ ենք վճարում մեր աշխատանքից ու հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը նորից մարդկանցից հարկ ա պահանջում ու էս դեպքում հարկերը արդեն կրկնակի ա դառնում։ Պետք ա երկու պետությունները բանակցեն միմյանց հետ, Ռուսաստանում հարկ վճարելու փոխարեն, վճարենք Հայաստանում»։
Մոնիկա Եղոյան