«Ինչու մինչև հիմա Արտավազդ Վանյանի աշխատանքից դուրս գալու հրամանը հրապարակված չէ». ինչ է մանրամասնում Առողջապահության նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից, սակայն մինչև հիմա ստորագրման հրամանը հրապարակված չէ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ իմանալու պարոն Վանյանի տնօրենի պաշտոնից դուրս գալու պատճառը.

«Պարոն Վանյանի դիմումը անհատական հրաման էր՝ Ա տիպի: Կայքը այդքան հնարավորություն չունի այդքանը հրապարակելու, միայն կառուցվածքում տնօրենի փոփոխություն ենք անում, հրապարակում ենք միայն L և N տիպի հրամանները»:

Կար տեղեկություններ, որ տևական ժամանակ է, ինչ լարված հարաբերությունների մեջ են Արտավազդ Վանյանը և ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այս մասով Ան մամուլի քարտուղարը չմեկնաբանեց՝ ասելով, որ պարոն Վանյանը իր սեփական դիմումի համաձայն է դուրս եկել:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս