
Բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են հայտարարել Յամալո-Նենեցյան Ինքնավար Մարզի պատժիչ գաղութի ղեկավարության վեց անդամի նկատմամբ, որտեղ անցյալ շաբաթ մահացել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
«Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել գաղութի ղեկավար Վադիմ Կալինինի և նրա 5 տեղակալի նկատմամբ: Կարգելվի նրանց մուտքը Մեծ Բրիտանիա, և կսառեցվեն նրանց ակտիվները»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիան առաջինն է, որ «պատժամիջոցներ է սահմանում՝ ի պատասխան Նավալնիի մահվան»։
Փետրվարի 16-ին Յամալո-Նենեցյան Ինքնավար Մարզի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարել է գաղութում Նավալնիի մահվան մասին։