ՔՊ վարչության նիստում էկոնոմիկայի նախարարի հարցն են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահան Քերոբյանի հրաժարականից մեկ շաբաթ անց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը դեռ թափուր է մնում:

Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նախարարի թեկնածուի փնտրտուտքների մեջ է:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վարչության վերջին նիստին քննարկվել է այդ հարցը, բայց դեռ որոշում չունեն, որոշվել է՝ մինչև հաջորդ շաբաթ արդեն վերջնական որոշում պետք է կայացնեն:

Տարբեր անուններ են շրջանառվել այս պաշտոնում՝ պատգամավորներ Գևորգ Պապոյան, Բաբկեն Թունյան, բայց թե ո՞վ կզբաղեցնի նախարարի պաշտոնը, արդյո՞ք Փաշինյանին կհաջողվի պատգամավորներին համոզել՝ գործադիր տեղափոխվել, թե այլ մարդ կնշանակվի, պարզ չէ: Պատգամավորները հիմնականում խուսափում են Փաշինյանի հետ ամեօրյա ռեժիմով գործադիրում աշխատել, շփվել:

Ք.Մ.




Լրահոս