
Կշարունակենք զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար»,- հայտարարել է Մակրոնը։
Նա նշել է, որ Ֆրանսիան շարունակում է իր մարդասիրական հանձնառությունը՝ ի նպաստ Հայաստանի և ԼՂ-ի փախստականների՝ տրամադրելով 29 միլիոն եվրո օգնություն 2023-ին:
Ֆրանսիան կշարունակի նաև վճռականորեն աջակցել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: