Արդեն տևական ժամանակ է, ինչ որոշ քաղաքական գործիչներ բողոքում են Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքից, որի անդամ է նաև Հայաստանը:
Այս հարցով ArmԼur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ը՝ որպես անվտանգության ռազմական կառույցներ, մեծ հաշվով կարելի է ասել անգործության են մատնված, որովհետև ռազմական կազմակերպությունները սպասարկում են քաղաքական կազմակերպություններին ու քաղաքականությանը:
Աշխարհում միջազգային կարգը փլուզված վիճակում է գտնվում, և այս պայմաններում հարց է առաջանում, թե այդ ռազմական միությունները անվտանգային ի՞նչ խնդիր են լուծում: Աշխարհում միջազգային կազմակերպությունների հեղինակությունները իջած են, և միջազգային կազմակերպություններին սպասարկող ռազմական կառույցները խնդրի առաջ են հայտնվել»:
Նրա խոսքով՝ աշխարհը գնում է բազմաբևեռ կարգի, բայց ձևավորված չի, որովհետև չեն նստել սեղանի շուրջ և այդ մասին չեն պայմանավորվել: Այս փուլում քաոսային վիճակ է սկսվում:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ-ին անգործունակ է համարում նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Էմմա Մարտիրոսյան