ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Բյուրականի աստղադիտարանի «Բարձր էներգիաների աստղաֆիզիկա» գիտահետազոտական բաժնի վարիչ Գագիկ Տեր-Ղազարյանի «Գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայում ձեւավորված լորենցյան համաչափությունը եւ համապատասխան երկրաչափությունը» աշխատությունը լույս կտեսնի Gravitation and Cosmology ամսագրում, որը ոլորտի կարեւորագույն միջազգային ամսագրերից մեկն է։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Եթե անձը ապաստան ստանալու համար դիմում է ներկայացրել եւ մերժում է ստացել, ապա ինչպե՞ս կարող է ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել:

Միլենա Խաչատրյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Խաչատրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմողն իրավունք ունի իր ապաստանի դիմումի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան: Եթե դիմողը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դիմողը չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի իր  քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ վերջինիս ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

ՀԱՐՑ. Կինս մահացել է: Իր կենսաթոշակի չափն ավելի բարձր էր, քան իմ կենսաթոշակի գումարի չափը: Տեղյակ եմ, որ կա նման օրենք, երբ ամուսիններից մեկի կեսաթոշակի տոկոսները փոխանցվում են մյուսին: Խնդրում եմ ասել` հնարավոր է վերահաշվարկ կատարվի, եւ կնոջս կենսաթոշակի գումարի չափից որոշ գումար փոխանցվի իմ գումարին:

Սամվել Քառյան (67 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ամուսնուն, եթե չի աշխատում: Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:

Քանի որ Սամվել Քառյանը չի նշել իր եւ իր կնոջ աշխատանքային ստաժների չափերը, ապա հարցին հստակ պատասխանել հնարավոր չէ: Հետեւաբար կենսաթոշակի տեսակը փոխելու եւ իրեն նշանակված կենսաթոշակի փոխարեն կերակրողին կորցնելու դեպքում (կնոջ գծով) կենսաթոշակ նշանակելու հարցը պարզաբանելու համար նա կարող է դիմել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ:

 




Լրահոս