
Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, Խանջյան փողոցում Մերսեդես մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել երեք երիտասարդի, որից հետո բախվել նույն վայրում կայանված ՎԱԶ-2121մակնիշի ավտոմեքենային:Երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, Աուդի մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:Կատարվում է քննություն: