ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին «խոպանչին» այսօր պաշտոնյա է դարձել եւ մեղադրում է «խոպանչիներին» քիչ հայրենասեր լինելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքների համաձայն Գեղարքունիքի մարզից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օգտին քվեարկել է  56 հազար 698 մարդ, որից 5 հազար 321 ընտրող Մարտունի քաղաքից։ ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի խոստումներից մեկը մարզում աշխատատեղերի ստեղծումն էր և գործազրկության կամ արտագնա աշխատանքի վերացումը։

Գաղտնիք չէ, որ սահմանամերձ բնակավայրերում ապրողների ապրուստի միջոցը արտագնա աշխատանքն է, ինչպես նախկինում Գեղարքունիկի մարզպետ Կարեն Սարգսյանն էր ընտանիքը պահում արտագնա աշխատանքով։
Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից և 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ աշխատատեղեր ստեղծելու և «խոպան» գնալու մշակույթը վերացնելու հայտարարություններ էին անում։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այսինքն այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով (օրինակ, 2023 թվականի համար եկամտային հարկը կազմում է 20 %):  Հենց այս պատճառով էլ երեկ մարտունեցիները Մարտունի-Երևան ավտոճանապարհը փակել և պահանջում էին չհարկել իրենց և չկտրել մի կտոր հացից։

Նրանց հետ հանդիպման դուրս եկած նսախկին «խոպանչի» մարզպետը մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ նրանց ասաց․ «Դուք չեք սիրում ձեր երկիրը դրանից եք գնում»։
Ստացվում է, որ 6 տարի կյանքը խոպանին նվիրած մարզպետ Կարեն Սարգսյանը վերջերս է գնահատել կամ սիրել հայրենիքը և Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է։




Լրահոս