ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում են. հերթական ձախողումը՝ արտաքին ճակատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները շտապեցին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ակտիվ գործընթաց սկսել:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնաց նշանակվեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց նշանակվեց ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Մինչ օրս Ռուբինյանը եւ Քըլըչը չորս հանդիպում են ունեցել՝ առաջին հանդիպումը կայացել է 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը՝ փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին՝ Վիեննայում։

Վիեննայում կայացած իրենց վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները:

Ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, այդպես էլ մնացել են թղթին. ոչ միայն հայ-թուրքական սահմանն է շարունակում փակ մնալ, այլ ամեն անգամ Թուրքիան հարաբերությունների կարգավորման դիմաց մի նոր պայման է դնում Հայաստանի առաջ:

ArmLur.am-ը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանից հետաքրքրվել է՝ թե ինչու՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց այդպես էլ չկա, իսկ ձեռք պայմանավորվածությունները չեն իրագործվում:

Թերևս այս բոլոր փաստերը համադրելով, կարող ենք հետևություն անել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության ձախողման հերթական մի դրվագն է, իսկ ԱԺ փոխնախագահ Ռուբե Ռուբինյանը տապալել է իր առջև դրված հանձնարարականը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս