Բլինքենն ու Ֆիդանը Բրազիլիայում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրազիլիայում քննարկել են երկկողմ կապերը և տարածաշրջանային հարցեր։

Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ Ռիո դե Ժանեյրոյում G-20 արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և տարածաշրջանային այլ հարցեր:

Ֆիդանը և Բլինկենը մտքեր են փոխանակել, թե ինչ կարող են ձեռնարկվել Գազայի հատվածում «հնարավորինս շուտ» լիարժեք զինադադար ապահովելու համար:

Քննարկվել է Ուկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը:




Լրահոս