
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»։
Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ իսպանական ակումբը հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ըստ աղբյուրի` Սպերցյանի` «Աթլետիկո» տեղափոխության հավանականությունը 20 տոկոս է։ Փոխարենը Transfermarkt-ը 90 տոկոս հավանականությամբ գտնում է, որ Էդուարդ Սպերցյանը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 18 խաղի, դարձել 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ «Կրասնոդարը» ձմեռային ընդմիջումից հետո ՌՊԼ-ի առաջատարն է: