
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ոչ իրենց ֆինանսական միջոցների հաշվին որոշել են աշխարհը ճանաչել: Եւ ահա Արսեն Թորոսյանը հրապարակել է մի լուսանկար՝ գրելով, թե «Ազգային ժողովի գործընկերներիս հետ ճանաչողական այցով գտնվում ենք Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ)՝ քննարկելու Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի Հայաստանի կողմից վավերացման հնարավորությունները»։
Ուսումնասիրեցինք ԱԺ պատգամավորներից մի քանիսի սոցցանցի էջերը. իրապես նրանք ճանաչողական ճամփորդություն են ունեցել ու հիացել Ֆրանսիան Գերմանիային կապող ցրտաշունչ Ստրասբուրգով: