ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության եկավ «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսի կրկնությամբ, նույն հնարքները բանեցնում է նաեւ վարչապետ եղած ժամանակ: Նա բոլոր այն հարցերում, երբ ցանկանում է լայն հանրությանը ինչ-որ բան բացատրել, նույն միտքը կրկնում է 10-ից ավել անգամ:
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանը նկատել եւ 3 միատեսակ տեսանյութեր է հանրայնացրել՝ հատուկ վատ հասկացողների համար:






























