Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պի՛ղծ, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի 40 զինծառայողների զոհվելու, անհետ կորածների եւ գերեվարվածների համար մեղադրվող փոխգնդապետ Արսեն Աբգարյանի եւ անհետ կորածի զինծառայողի եղբոր՝ Արթուր Գաբրիելյանի միջեւ դատարանում վեճ սկսվեց: Բան այն է, որ Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվում են անհետ կորածների ծնողները ու այս անգամ հարցաքննվում էր Արթուր Գաբրիելյանը:

Գաբրիելյանը պատմում էր, թե ինչ է լսել զինվորներից ու մեկը մյուսին հակասել են: Ավելին հայտնեց, որ զինվորներից ոմանք հայհոյել են հրամանատար Արսեն Աբգարյանին, որը մեղադրյալ է ու մի մասն էլ ասել են իրենց ախպերն է: Անհետ կորած զինվորի եղբորը հարցեր ուղղեց փոխգնդապետ Արսեն Աբգարյանը եւ կոնկրետ անուն պահանջեց, թե ովքեր են եղել իրեն հայհոյողները: Այս ամենից հետո դատական նիստի ժամանակ իրարանցում սկսվեց:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս