Google-ը արգելափակել է Russia Today-ի ալիքը YouTube-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Google-ը,որին պատկանում է YouTube-ի վիդեոհոսթինգը, «փորձում է պարզաբանել» անգլալեզու Russia Today -ի ալիքի արգելափակման շուրջ ստեղծված իրավիճակը ՝ ИТАР-ТАСС -ին տեղեկացրել է  Google -ի ներկայացուցիչ Սվետլանա Անուրովան:

Russia Today -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը  Twitter-ի իր էջում գրել է. «Երկու տարի առաջ մարտի 18-ին մեզ արգելափակեցին. հուսանք, որ սա տեխնիկական խնդիր է, ոչ թե «տեխնիկական խնդիր»,- գրել է նա:

Այսօր  YouTube արգելափակել է Russia Today -ի էջը: Էջ մուտք գործելու դեպքում հաղքրդագրություն է հայտնվում այն մասին, որ «էջը արգելափակված է YouTube-ի կանոններիլրջագույն ու բազմակի խախտումների, սպամի, խաղերի և մոլորության մեջ գցելու փորձերի պատճառով»:

Հիշեցնենք, որ Russia Today-ը ռուսական հեռուստաալիքներից 2007-ին առաջիններից մեկն էր, որ սկսեց տեղադրել իր տեսահոլովակները YouTube-ում,տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:

2011 թվականին RT-ի վիդեոն  YouTube-ի ամենադիտված լրատվականն է ճանաչվել: 2012-ին ամերիկյան The Pew Research Center-ը ճանաչեց Russia Today-ը որպես YouTube-ի գլխավոր լրատվական ալիք ՝ մատուցված տեղեկատվության ծավալով:

2013-ին RT-ն դարձավ աշխարհում առաջին լրատվական հեռուստաալիքը, որի դիտումների քանակը YouTube-ում անցավ միլիարդի շեմը:

 




Լրահոս