ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները խուզարկել են Սամվել Շահրամանյանի թիկնապահի բնակարանը․ դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել․ ինչ է ահազանգում փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Ռուբեն Երիցյանը ուղիղ եթերում ասել է.

«Աշոտ Դանիելյանի բնակարանի և մեքենայի խուզարկությամբ թմրանյութ կամ դրա հետ առնչություն ունեցող որևէ բան չհայտնաբերվեց։ Անձնական խուզարկության արդյունքներն իրավապահների համար ևս գոհացուցիչ չէին։ Քննիչի ներկայացրած դեղնականաչավուն զանգվածը, որը հայտնաբերվել է ոչ Դանիելյանի մոտ կամ նրան պատկանող որևէ գույքի մեջ, ըստ եզրակացության, կազմում է 0.44 գրամ, որը բավարար չէ անձին անգամ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Իր հեռախոսի գաղտնաբառը քննիչին Դանիելյանը տրամադրել էր վաղուց՝ տալով համաձայնություն նաև թմրանյութ իրացնելու կասկածը փարատելու նպատակով թվային խուզարկության ենթարկելու համար։ Արդյունքները, պարզ է, բացասական էին վարույթն իրականացնող մարմնի համար։

Այնուամենայնիվ, թմրանյութ պահելու և իրացնելու մեջ կասկածվող Աշոտ Դանիելյանը, ով բերման է ենթարկվել հակատերորիստական միջոցառումների սցենարով, առ այս պահ անազատության մեջ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս