
Մամիկոն Ղարիբյանը երրորդ տեղն է գրավել Նորվեգիայում կայացած «Kragero Resort Chess International 2024» մրցաշարում անցկացված կայծակնային շախմատի պայքարում:
Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
2000-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Վոլոդյա Թորոսյանը: