Սամվել Շահրամանյանի թիկնապահ աշխատող Աշոտ Դանիելյանը, որը ձերբակալված էր, ազատ է արձակվել։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ։
Ռոման Երիցյանը հայտնեց, որ Աշոտ Դանիելյանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չկա, մեղադրանք չի առաջադրվել:
Ուղիղ եթերում իր աջակիցներին ողջունեց և շնորհակալություն հայտնեց նաև Աշոտ Դանիելյանը:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել էին նրան:
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով: