Հայրենիքի պաշտպանի օրը (ռուս.՝ День защитника Отечества) Ռուսաստանում, Բելառուսում, Կիրգիզստանում, Տաջիկստանում և ԱՊՀ մի շարք երկրներում նշվող տոն է, որն իրենից ներկայախորհրդանշում է Խորհրդային բանակի օր։ Տոնվում է փետրվարի 23-ին, բացառությամբ Ղազախստանի, որտեղ տոնվում է մայիսի 7-ին։
Պատմություն
Առաջին անգամ տոնվել է 1919 թվականին՝ նշելու 1918 թվականին Ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակի մուտքը Պետրոգրադ և Մոսկվա (փետրվարի 17-ին)[2]։ 1919 թվականի հունվարին որոշվել է տոնը միավորել Կարմիր բանակի ստեղծման տոնի հետ (1918, փետրվարի 18)[2]։ 1919 թվականի փետրվարի 17-ը երկուշաբթի օր էր, ուստի որոշվել է տոնը տեղափոխել առաջիկա կիրակի՝ փետրվարի 23[2]։ Ի սկզբանե եղել է «Կարմիր բանակի» տոն (ռուս.՝ День Красной Армии)[2]: 1923 թվականին այն պաշտոնապես կոչվել է Կարմիր բանակի և ռազմածովայի ուժերի օր։
1949 թվականին տոնն անվանափոխվել է և դարձել Խորհրդային բանակի և ռազմածովային ուժերի տոն (ռուս.՝ День Советской Армии и Военно-Морского флота):
1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո այն վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր և 2002 թվականից ընդունվեց որպես պետական տոն։
Տոնակատարություններ
Ռուսաստան
Տոնը նշվում է շքերթներով ու երթերով։ Կանայք տղամարդկանց համար նվերներ են պատրաստում։ Կիրառվում է նաև «Տղամարդկանց օր» արտահայտությունը։
Հայաստան
Հայաստանում փետրվարի 23-ը նշվում է «Հաղթանակ» զբոսայգի այցելությամբ, Հայրենական պատերազմում զոհվածների՝ «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով։ Հայաստանում ազգային բանակի օրը նշվում է հունվարի 28-ին։
Ղազախստան
Ղազախստանում պաշտպանի օրը նշվում է մայիսի 7-ին։
Տաջիկստան
Տաջիկստանում տոնը կոչվում է «Տաջիկստանի ազգային բանակի օր» (տաջ.՝ Рӯзи Артиши Миллӣ Тоҷик)։ Տոնակատարությանը միանում են նաև Տաջիկստանի օդային ուժերը։
Ուկրաինա
Ուկրաինայում հայրենիքի պաշտպանի օրը (ուկրաիներեն՝ День захисника Вітчизни/Den’ zakhysnyka Vitchyzny) որպես պետական տոն երբեք չի նշվել[8]։ 1999 թվականին Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման փետրվարի 23-ն ընդունել է որպես հայրենիքի պաշտպանի օր։ Նախագահ Պետրո Պորոշենկոն պետական տոների ցանկից այն հանել է[10]։ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի հրամանագրով Պորոշենկոն այս տոնը դարձրեց Ուկրաինայի պաշտպանի օր։