Նավալնիի մորը ցույց են տվել որդու մարմինը և պահանջել նրա գաղտնի հուղարկավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ քննիչները ցույց են տվել իր որդու մարմինը և սկսել են պայմաններ թելադրել այն մասին, թե «որտեղ, ինչպես և երբ պետք է հուղարկավորվի Ալեքսեյը»:

«Իմ ներկայությամբ նրանք հրամաններ էին ստանում կա՛մ Կրեմլից, կա՛մ Քննչական կոմիտեից։ Ուզում են, որ հուղարկավորությունն արվի թաքուն, առանց հրաժեշտի։ Ինձ ուզում են տանել թարմ գերեզմանի մոտ ու ասել. «Ահա՛ քո տղան պառկած է»։ Ես համաձայն չեմ այս ամենի հետ: Նրանք սկսեցին սպառնալ ինձ և նայելով աչքերիս՝ ասացին, որ եթե ես չհամաձայնվեմ գաղտնի հուղարկավորությանը, ապա ինչ-որ բան կանեն իմ որդու դիակի հետ»,- պատմել է Նավալնիի մայրը։

Նրա խոսքով՝ քննիչ Վորոպաևը բացահայտ ասել է, որ «ժամանակը ձեր օգտին չի աշխատում, դիակները քայքայվում են»։ Լյուդմիլա Նավալնայան ևս մեկ անգամ պահանջել է որդու մարմինը հանձնել իրեն։

Նավալնիի մահվան պատճառները բնական են, ասված է մահվան հաղորդագրության մեջ։




Լրահոս