Փաստորեն, ձրի թաղվելու հնարավորություն էլ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում լուրջ խնդիր է գերեզմանատեղերի ու գերեզմանատերերի չկարգավորված հարցը: Քաղաքացիների մեծ մասը բավականին մեծ գումար է վճարում  մոտ (1000-3000 դոլար ) դոլար `  չիմանալով իր վճարած գումարը ի վերջո ու՞մ գրպանն է մտնում `  ինչ-որ անհատի՞, թե ի վերջո պետության:

Խնդիրը լուծելու համար առաջարկվել էր օրենսդրական նախագիծ, սակայն կարծես թե սա էլ մյուս օրենսդրական նախագծերի նման «քնեց» կես ճանապարհին:

Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում  նախագծի հեղինակ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ  օրենքի նախագիծը  շրջանառության  մեջ է և մինչև գալիք քառօրյա  այն քննարկվելու է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում:

Մարգարյանը խոստովանում է, որ օրինագծի ընդունումը  շատ ձգձգվեց, շահարկեցին:

Օրինագիծը թույլ է տալիս, որ  մասնավոր գերեզմանոցները  կարող են մատուցել  մասնավոր ծառայություններ, բայց համայնքային  և պետական սեփականության հողերը  մնան համայնքային սեփականություն և ինչ-որ ժամանակով տրվեն վարձակալության մասնավորին:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ  Ստեփան Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում  գերեզմանատների խնդիրը համարեց արդիական, ավելին `  հաստատեց այն  խոսակցությունները թե  նոր չէ ծագել դիակիզարաններ կառուցելու գաղափարը: Այլ հարց է, թե ովքեր  կօգտվեն նման ծառայություններից: Մի բան, սակայն, ակնհայտ է ` սգո ծառայությունների ոլորտը կարգավորման  կարիք ունի:

Խմբակցության անդամը խնդրի առնչությամբ բավական ուշագրավ հայտարարություն արեց: Պարզվում է, որ   տարբեր պաշտոնյաներ   պարբերաբար  հայտարարում են, որ  գերեզմանատեղերի  համար գումար չեն վերցնում, սակայն  քաղաքացիները այլ բան են ասում `  նրանցից  գանձվում են  աստղաբաշխական գումարներ:

Ըստ Սաֆարյանի ` պետք է պարզել `  Երևան քաղաքի բյուջեում  հուղարկավորության համար հատկացվող գումարները ինչպես են ծախսվել, արդյոք  հանրության գոնե մի մասն օգտվել է դրանից:

Ինչպե՞ս եք ոլորտը կարգավորվելու, եթե մայրաքաղաքի յուրաքանչյուր համայնք, շրջանառվող լուրերի  համաձայն, այս կամ  այն մեծահարուստի ազդեցության գոտում է:

Հնարավոր է խնդիրը կարգավորել, պարզապես պիտի ընդունվի համապատասխան օրենք:

Սոնա Դավթյան




Լրահոս