Մարզպետը հերքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետարանը հերքում է մամուլի այն հրապարակումը, թե մարզպետ Նվեր Պողոսյանը հրաժարական է տվել։ “Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը հորինված են, անհիմն և չեն համապատասխանում իրականությանը: Ասենք նաև, որի ինչ-որ աղբյուրից տարածված բամբասանքները ամենևին չեն ազդում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի աշխատանքային կանոնավոր գործունեության վրա”,- ասվում է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հերքման տեքստում։  




Լրահոս