Նիկոլ Փաշինյանը հավանական է համարում Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս են այն եզրակացությանը, որ հարձակումը Հայաստանի վրա հավանական է։

«Այո, հարձակումը Հայաստանի վրա հավանական է։ Ինչո՞ւ։ Որովհետև, օրինակ, Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ և կարճ ասած՝ նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը», – հայտարարել է Փաշինյանը:

Ստորև ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում հարցազրույցի ընթացքում Փաշինյանի արտահայտած մտքերը․

▪️Իլհամ Ալիևը ձգտում է ոչ թե խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ Հայաստանում նոր տարածքներ ձեռք բերել։

▪️Մի քանի ամիս առաջ Ռուսաստանը բացահայտ կոչ արեց հայ բնակչությանը տապալել իշխանությունը, և Մոսկվայի կողմից այս քարոզչությունը շարունակում է աճել։

▪️Ինձ հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգման դեպքը.

▪️Ապօրինի գործողությունները մեր տարածքում անընդունելի են, և հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները մնան անպատասխան։

▪️Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որտեղ գերակշռում է Մոսկվայի ազդեցությունը, սառեցված է.

▪️Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը ներկայումս չի քննարկվում։




Լրահոս