ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաջորդը քայլը լինելու է ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից․ քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական աղմկահարույց հայտարարությունն էր արել, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը:
ՀԱՊԿ քարտուղարությունն այսօր, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կազմակերպության վերաբերյալ վերջին հայտարարությունը, նշել է, որ Փաշինյանի`  ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն:

ArmLur.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, նշում է, որ Ռուսաստանի հետ ռազմքաղաքական հարաբերություննեը սառեցված են, իսկ հաջորդը քայլը լինելու է ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները ամենաբարձր ամբիոններից բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ, իսկ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս