Իտալիայի նոր վարչապետը երկար մնալու հույս չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի նոր վարչապետ Մարիո Մոնտին հույս ունի իր պաշտոնում մնալ մինչև 2013 թվականը, երբ երկրում կանցկացվեն հերթական ընտրությունները,- հայտնում է BBC-ն: Եթե նշանակված է ընտրությունների ժամկետը, ապա այն կիջեցնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը:Նոր վարչապետը նախկինում աշխատել է Եվրոպական հանձնաժողովում: Դառնալով վարչապետ, Մոնտինին իտալացիներին նախազգուշացրել է զոհողությունների մասին, որոնք մոտ ապագայում ստիպված է կրել երկիրը` կապված պարտքային ճգնաժամի հետ: Նա վարչապետ է նշանակվել նոյեմբերի 13-ին: Նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարական է տվել շաբաթ գիշերը:




Լրահոս