ՏԵՍԱՆՅՈՒԹ. Visa-ն և Յունիբանկը հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվային վճարումների ոլորտում աշխարհի առաջատար Visa-ն և Յունիբանկը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին 2024թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ կընձեռվեն եզակի հնարավորություններ: Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև` գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝  Օլիմպիական խաղերը տեսնելու:

Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում՝ Visa-ն իր հաճախորդներին և քարտապաններին, ֆինանսական հաստատություններին, գործընկերներին օգնում է հավելյալ արժեք ապահովել՝  բրենդն ակնառու ներկայացնելու, ծառայությունների լայն շրջանակի, ինչպես նաև նորարարական բրենդի և մարքետինգային ջանքերի միջոցով: Ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի՝ գործընկերների լայն և բազմազան շրջանակ ձևավորելու իր հանձնառությանը համապատասխան, Visa-ն հովանավորում է ժամանցային և սպորտային առաջատար միջոցառումներ, ինչպիսիք են Փարիզ 2024-ի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը:

«Որպես Օլիմպիական շարժման երկարամյա և նվիրված աջակից՝ Visa-ն ձգտում է աշխարհով մեկ հնարավորություններ ստեղծել իր յուրաքանչյուր քարտապանի համար՝ վայելելու խաղերը Visa-ի հետ, իսկ այս մարքետինգային արշավը ծառայում է՝ որպես այդ նպատակին հասնելու գործիք: Մենք ուրախ ենք համագործակցել Յունիբանկի հետ՝ խթանելով էլեկտրոնային վճարումները Visa քարտապանների շրջանում և թվային տնտեսությունը Հայաստանում, ինչպես նաև երկրում ավելացնելով օլիմպիական խաղերի երկրպագուների թիվը»,- նշեց Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով: Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվեն 4 մասնակիցներ, որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը: Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն: Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամադրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ:

«2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը խոստանում են լինել ցնցող իրադարձություն, և մենք ցանկանում ենք, որ Յունիբանկի Visa քարտապանները վայելեն այս հետաքրքիր սպորտային փառատոնը: Մենք ուրախ ենք Visa-ի հետ համատեղ արշավ սկսելու և Յունիբանկի հաճախորդներին Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն տալու համար: Յունիբանկը կթողարկի նաև օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa քարտեր։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտագործեն այս քարտերն ամենօրյա գնումների և վճարումների համար և կպահեն դրանք՝ որպես յուրահատուկ հուշանվեր: Առողջ ապրելակերպի և սպորտի խթանումը մեր թիմի սոցիալական առաքելության մի մասն է։ Յունիբանկը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է: Հայ մարզիկներին մաղթում ենք հաջողություն և փառահեղ հաղթանակներ Փարիզում»,- ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Visa-ն օլիմպիական շարժման գործընկերն է 1986 թվականից: Բացի օլիմպիական հանդիսատեսին և կազմկոմիտեներին վճարային ծառայություններ մատուցելուց, Visa-ն 2000 թվականից ի վեր իրականացնում է մարզական նոր տաղանդներին աջակցության ծրագրեր Team Visa-ի միջոցով՝ նրանց տրամադրելով հաջողության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները: 2018 թվականին Օլիմպիական խաղերի հետ  համագործակցությունը երկարաձգելուց հետո Visa-ն շարունակում է մնալ հովանավորն ու վճարային տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ գործընկերը և մինչև 2032 թվականն Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին ընդունված միակ քարտը:

Visa, a world leader in digital payments, enters into a partnership with Unibank to offer unique opportunities to holders of Unibank Visa cards in Armenia on the eve of the Olympic Games Paris 2024​ that will take place in Paris on July 26–August 11, 2024. Within joint efforts, Visa cardholders will be given a chance to win monthly awards (souvenirs with Olympic Games Paris 2024​ symbols, Olympic Games Paris 2024​ Visa  cards, and cash prizes), as well as the Grand Prize—a trip to attend the Olympic Games Paris 2024​ grandeur live thanks to Visa.

As a globally trusted brand, Visa helps deliver added value to its clients and cardholders, financial institutions, merchants, and partners through compelling brand expressions, a wide range of products and services, as well as innovative brand and marketing efforts. In line with its commitment to an expansive and diverse range of partnerships for the benefit of our stakeholders, Visa sponsors top entertainment and sports events, such is the Olympic & Paralympic Games Paris 2024​.

“As a long-standing and devoted supporter of the Olympic Movement, Visa strives to create opportunities worldwide for each and every cardholder to enjoy the game with Visa, and this marketing campaign serves as a tool to achieve that goal,” said Diana Kiguradze, Visa Regional Manager for the Caucasus region. “We are happy to partner with Unibank, boosting electronic payments among Visa cardholders and the digital economy in Armenia, as well as uplifting the country’s Olympic Games fanbase.”

The campaign will last from March 1 to June 1, 2024. To participate, holders of Unibank Visa cards have to make 50,000 AMD or more non-cash payments with these cards in one month during the campaign. Every month, four participants will be randomly selected from those who meet the conditions and given monthly awards and the right to take part in the grand prize drawing at the end of the campaign. Two trips to Paris will be awarded to two of the selected monthly participants who score the highest in the sports activity organized at the final festive event by Unisport Club.

“The Olympic Games Paris 2024 promise to be a stunning event, and we would like Unibank Visa cardholders to enjoy this exciting sports festival. We are delighted to launch a joint campaign with Visa and provide Unibank’s clients with the opportunity to win a trip to Paris. Unibank will also issue Visa cards with a special design dedicated to the Olympic Games.  We are sure that our clients will be happy to use these cards for daily purchases and payments, and will keep them as a unique souvenir”, said Mesrop Hakobyan, CEO of Unibank. “Promotion of a healthy lifestyle and sport is a part of our team’s social mission. Unibank is the main sponsor of the Armenian Wrestling Federation and the Unisport club. We wish the Armenian athletes the best of luck and incredible achievements in Paris, and our clients exciting emotions.”

Visa has been a committed Worldwide Olympic Games Partner since 1986. In addition to providing payment services to Olympic Games spectators and Organizing Committees, Visa has been launching programs that support new athletic talents through Team Visa since 2000, providing the tools and resources they need to succeed both on and off the field. After extending the Olympic Games partnership in 2018, Visa will remain a proud sponsor, the exclusive payment technology partner, and the only card accepted at the Olympic and Paralympic Games through 2032.

Էմմա Միքայելյան

 




Լրահոս