
ArmLur.am-ի խմբագրություն փետրվարի 16-ին ահազանգել էր ֆերմեր Արարատ Դանիելյանը և նշել, որ Կոտայքի մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել։ Իրենց խոզերը համատարած սատկում են, իսկ պատկան մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում։
ArmLur.am-ը շարունակում է ահազանգներ ստանալ ֆերմերներից, որ իրենց խոզերը շարունակում են սատկել։ Ֆերմերները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել կառավարության դիմաց։
Սոնա Գրիգորյան