ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Քարդաշյան քույրերը հայրիկի հետ արխիվային կադրեր են հրապարակել. Ռոբերտ Քարդաշյանը կդառնար 80 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտի Քարդաշյան քույրերը արխիվային կադրեր են հրապարակել իրենց հոր՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի մասնակցությամբ՝ շնորհավորելով նրա տարեդարձը: Հայտնի փաստաբանը մահացել է 2003 թվականին՝ երեխաներին թողնելով 1 միլիոն դոլար ժառանգություն:

Ռոբերտ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Քորթնին, հրապարակված կադրերին կից գրել է. «Հայրս այսօր 80 տարեկան կլիներ: Այնքան կուզեի մի վերջին անգամ իր համար «Ծնունդդ շնորհավոր» երգել և կատակել: Նա հրաշալի հումորի զգացում ուներ և կյանքը այնքան ուրախ էր դարձնում… Բարի տարեդարձ աշխարհի լավագույն հայրիկին»:

«Բարի դրախտային տարեդարձ հայրիկ: Չեմ հավատում, որ 80 տարեկան կդառնաիր: Եթե այստեղ լինեիր դահուկներով կսահեինք. առանց քեզ հիշելու դահուկներով սահել չեմ կարողանում», – գրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու հավելել, որ Աստված օրհնել է իրենց՝ ամենահոգատար, համբերատար, ուրախ և բարի հորը պարգևելով:

Հայրիկի ծննդյան տարեդարձի առթիվ գրառում է կատարել նաև Քլոե Քարդաշյանը և նշել, որ միշտ իր սրտում տեղ կպահի հոր համար. «Շնորհակալություն յուրաքանչյուր հիշողության, յուրաքանչյուր դասի, ծիծաղի, սիրո յուրաքանչյուր դրսևորման համար»:




Լրահոս