Անուշադրությու՞ն, թե՞ ճակատագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 9-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Կոտայքի գարեջրի գործարանի հարևանությամբ հոսող Գետիկ գետն է ընկել և մահացել 2-ամյա Շուշանիկ Քոչարյանը:

Armlur.am-ի հետ զրույցում Շուշանիկի տատիկը `  Ռոզա Քոչարյանն ասաց, որ դեպքն անուշադրության հետևանք չէր կարող լինել: «Ես գիտեմ, որ իմ հարսը մեղավոր չի եղել: Էրեխեքին բերել դրել ա տունը. հիմա մեծ էրեխա ա, էրեխեն էլ դուրս ա եկել. հիմա անուշադրությունը ո՞րն ա»,- ասաց մահացած երեխայի տատիկը, ով հայտնեց նաև, որ իր տղան երկու երեխա էլ ունի:

Շուշանիկն իր քրոջ հետ խաղալիս է եղել տան բակում և, հասնելով գետի ափին, սայթաքել և ընկել էր գետը:

Ինչևէ, տեղի է ունեցել ողբերգական դեպք `  անդառնալի կորուստով:

Տաթև Հարությունյան




Լրահոս